Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին ու չի հորդորել հրաժարվել մանդատից․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

էրիկ

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը։

«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը»,-ասել է Ալեքսանյանը և հավելել, որ այսօր է տեսակցել Չարչյանին։

«Զրուցել են նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ, պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը խստորեն դատապարտել սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»,-ասել է նա։

--00—ԼՄ