Չարչյանի բոլոր օրգանները ծանր ախտահարված են, մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ, ազատազրկման մեջ գտնվող բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրա բոլոր օրգանները ծանր ախտահանված են, ստանում է ինսուլինային բուժում արյան մեջ շաքարի տոկոսն իջեցնելու համար։ Այս մասին Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարեց բժիշկ Սամվել Սահակյանը՝ հայտնելով, որ ցանկանում են հանդիպել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝ քննարկելու Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը։ 

«Մենք չենք քաղաքականացնում խնդիրը, չենք ասում, որ նա անմեղ կամ մեղավոր է։ Միայն խնդրում ենք, որ փոխվի խափանման միջոցը, որպեսզի բժշկական ստուգումներն ու բուժումներն ավելի արդյունավետ լինեն։ Եթե այսպես ամեն ինչ շարունակվի, մեկ շաբաթ հետո ամեն ինչ կարող է ուշ լինեն», - ասել է Սահակյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ