Ձերբակալվել է «օրենքով գող» Տոլիկ Նոգինսկին․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Աշխարհ

Ստավրոպոլում Ձերբակալվել է «օրենքով գող» Տոլիկ Նոգինսկին․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել, հաղորդում է Փրայմ Քրայմը։

Գործակալության տվյալներով՝ 37-ամյա քրեական հեղինակության մոտ հերոին են գտել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրանյութի անօրինական պահպանում։

Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ Միներալնիե Վոդի է եկել բուժման նպատակով։

Նոգինսկին երկու անգամ դատապարտված է։ Առաջին անգամ ՝ 2015 թվականին, մեկ տարի պայմանական ժամկետ է ստացել զենքի ապօրինի պահման համար, երկրորդ անգամ՝ 17-ին։ Նրան դատապարտել էին ընդհանուր ռեժիմի բանտում 3 տարվա ազատազրկման։

--00--ԿԿ