«ԻԳործ» ծրագրով հայրենիք տեղափոխված Անի Իսպիրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով հայրենիք տեղափոխված Անի Իսպիրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Անին «իԳործ»-ի շրջանակներում նախորդ մեկ տարի աշխատում էր հենց այդ նախարարությունում:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ նորանշանակ փոխնախարարն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (տնտեսագետի բակալավրի և մագիտրոսի աստիճան, գերազանցության դիպլոմ): Փարիզի բիզնես դպրոցում սովորել է «Ֆինանսներ» ծրագրի շրջանակներում:

Իր աշխատանքային կարիրերան սկսել է Ռուսաստանի դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից դառնալով ռազմաարդյունաբերության կոմպլեքսի ներդրումային նախագծերի բաժնի պետ: Այս ոլորտին վերաբերող մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:

--00—ԼՄ