Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական 2 բեռնատարի վարորդների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

«Որոտանի բնակիչներն ինձ հայտնել են, որ ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի»,- այս մասին 24News-ին հայտնել է Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Նա ընդգծեց, որ նման տեղեկություն առկա է միայն խոսակցությունների մակարդակով, պաշտոնապես այս կապակցությամբ ոչինչ չի ասվում։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանները, սահմանապահներն արդեն 4-րդ օրն է` կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին։ Երեկ էլ հայկական մի քանի մեքենա են ստուգել։

--00--ԿԿ