Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաներն ի պատասխան նրա, որ մենք միջանցք չենք տալիս

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

նկար

Իրադարձությունները որոնք տեղի են ունենում հայ-ադրեբջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր և ենթատեքստեր։ Կարևոր է, որ այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք և թարգմանենք։  Այս մասին Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք, որ 2020 թ․ դեկտեմբերին իրականացրել ենք Հայաստանի Հանրապետության ԶՈւ դիրքերը Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց և դա իրականացվել է  ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններից․

«Այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են ցուցանակները և հենակետերը։ 2020 թ․ դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։ Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, և թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյա դրույթ»։

Մանրամասները՝ տեսանյութում։