Ես հո դահի՞ճ չեմ, որ պատժեմ․ ԱԻՆ նախարարը՝ չպատվաստված աշխատակիցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։

«Նման բան չկա, պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

«Ես հո դահի՞ճ չեմ, որ պատժեմ ԱԻՆ նախարարը՝ չպատվաստված աշխատակիցների մասին»,-հավելեց Փիլոյանը։

Թե հոկտեմբերի 1-ից հետո ինչ է լինելու չպատվաստված աշխատակիցների հետ՝ նախարարը չասաց։

«Հոկտեմբերին կխոսենք այդ թեմայով», - ասաց նախարարը։

--00--ԿԿ