90 ստուգայց՝ Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան, Սիսիան քաղաքներում․ ԱԱՏՄ-ն խախտումներ է գտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։
Դիտարկվել են նշված քաղաքների դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, դեղատները, գրասենյակները, առևտրի կենտրոնները։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

--00—ԼՄ

Տեսանյութեր