Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդները ձերբակալվել են. Ադրբեջանի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության», - ասված է հայտարարության մեջ։

--00--ԿԿ