Մեքենան դուրս է եկել հանդիպակած գոտի, տապալել գազատար խողովակի հենասյունը, հայտվել դաշտում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

վթար

Սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվելով քարերին, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և նրա եղբայրը, ով եղել է ավտոմեքենայում, հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ չեն տուժել վթարից:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Աջափնյակի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում կարճ ժամանակում կոտրված հենասյունը վերանորոգելու ուղղությամբ: 

--00—ՄՀ