Էրիկ Գրիգորյանը Աբու Դաբիում մասնակցում է «կայունության շաբաթ» ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը և «Զայեդ կայունություն» մրցանակաբաշխության միջոցառմանը։

Այցի ընթացքում բնապահպանության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում կողմերը կիրագործեն համատեղ ծրագրեր շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։