Ռուս խաղաղապահներն Արցախում անվտանգության վարժանք են անցկացրել 27 դիտակետերում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

խաղաղպահներ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մարտական ​​պատրաստության զորավարժությունների շրջանակներում 27 դիտակետերում անցկացրել են համապարփակ վարժանք հնարավոր խախտումները կանխելու և անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են БТР-82А զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները։

Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկներն իրենց հերթին մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:

 ՌԴ խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Блокпост» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

--00—ՄՀ

Տեսանյութեր