ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժությունների շրջանակներում 27 դիտակետերում անցկացրել են համապարփակ վարժանք հնարավոր խախտումները կանխելու և անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են БТР-82А զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները։
Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկներն իրենց հերթին մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:
ՌԴ խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Блокпост» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:
--00—ՄՀ