Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակառուպցիոն կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կառավարության՝ սեպտեմբերի 16-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին նշանակել Հակառուպցիոն կոմիտեի նախագահ: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:

Կոմիտեի նորանշանակ ղեկավարը նշեց, թե կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունեալու է օպերատիվ-հետախուզական գործառույթներ:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, թե այս մարմնի ստեղծումն իրենց կառավարության առաջանհերթություններից է:

«Վստահ եմ, որ ստեղծվող մարմինը աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Հակառուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առումով նոր որակ է ապահովելու: 

--00—ԼՄ