ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այդ թվում Պուտինը, Երևան կայցելեն 2021 թվականի վերջին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Քաղաքական

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2021 թվականի վերջին Երևանում։ Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո:

«Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում 2021 թվականի չորրորդ եռամսյակում», - ասված է փաստաթղթում:

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

--00--ԿԿ