Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկվածը դատի է տվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դատի է տվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին՝ պահանջելով, որ դատարանը իր մասով որոշումը վերացնի: Ըստ էության վերջինիս տույժի են ենթարկել եւ նա այդ տույժի որոշումը վիճարկում է դատարանում: Այս մասին գրում է Armlur.am-ը։