Գորիսում ԱԱԾ անցակետի մոտ խցանումներ են, մեքենաները Կապան չեն կարողանում շարժվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

«Ամբողջությամբ հերքում եմ այն տեղեկությունը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրանցի վարորդների համար փակել է Գորիս-Կապան ճանապարհը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Այն իրանցի վարորդները, որոնք գումար ունեն՝ մուծում և անարգել անցնում են, իսկ ովքեր չունեն, սպասում են, որ իրենց գումար ուղարկեն, իրենք էլ վճարեն ադրբեջանցիներին և կարողանան գնալ: Մեքենաների կուտակումները բավականին մեծ են»- նշեց նա:

Կարո Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից տեղադրված հենակետում այս պահին Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներն են, այլ գերատեսչությունից ներկայացուցիչներ չկան: 

Անդրադառնալով այն լուրերին, որ Մեղրիի կողմից Հայաստան մտնելու համար ադրբեջանցիներն իրանցիներից պահանջում են 130 դոլար, Գորիսից Մեղրի գնալու համար՝ 250 դոլար, Կարո Քոչարյանը նշեց, որ այդ տեղեկությունը վարորդներն են իրեն փոխանցել:

--00--ԿԿ