«Ռոսսելխոզնադզորը» վիրուս է հայտնաբերել Վրաստանից ներկրված նեկտարինի և դեղձի խմբաքանակում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

դեղձ

«Ռոսսելխոզնադզորը» վիրուսներ է հայտնաբերել Վրաստանից Ռուսաստան մատակարարված նեկտարինի և դեղձի խմբաքանակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ի հաղորդմամբ՝ հայտնել են  գերատեսչությունից։

«Առաջին անգամ վրացական ապրանքներում, որոնք մատակարարվել են Ռուսաստան, վտանգավոր կարանտինային հիվանդության հարուցիչ (Monilinia fructicola) է հայտնաբերվել: Երեք դեպքում վնասված նմուշներ են հայտնաբերվել նեկտարինի խմբաքանակում, մեկ դեպքում՝ դեղձի»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ից նշել են, որ վիրուսի հայտնաբերման մասին ծանուցում է ուղարկվել Վրաստանի Սննդամթերքի հարցով ազգային վարչությանը:

 --00—ՄՀ