ՏԻՄ-երում հնազանդ ժ/պ-ների են դնում, որ վարչական ռեսուրսով հաջողություն ունենան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Համայնքների խոշորացման գործընթացին մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց դեմ ենք այն ապօրինություններին, որոնք կատարվում են: Գեղամասար համայնքն արդեն խոշորացված համայնք է, և քաղաքական դրդապատճառներով ուզում են միավորել Վարդենիսի շրջանի մյուս գյուղերին, սակայն կան հիմնավոր պատճառներ, որ դա խիստ անարդյունավետ է»,- այդ մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Համայնքների խոշորացման արդյունքում ուզում են հրաժարվել այն համայնքի ղեկավարներից, որոնք այլ քաղաքական հայացքներ ունեն: Ամբողջ ՀՀ տարածքում առաջնորդվում են նույն սկզբունքով․ Արագածոտնի մարզում կա խոշորացված համայնք, բայց մեկ գյուղ միացնում են, որ նշանակեն լրացուցիչ ընտրություն: ՏԻՄ ընտրությունների մյուս խայտառակությունն այն է, որ հնազանդ ժամանակավոր պաշտոնակատարների են նշանակում: Գործող համայնքի ղեկավարների ժամկետները լրանում են, նշանակում են իրենց թիմի հլու-հնազանդ անդամ, որպեսզի վարչական ռեսուրսներով ունենան հաջողություն»,- նշեց Սաղաթելյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ