Մեծ Ֆուտբոլից՝ հեռուստատեսություն․ Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Daily Mail-ը գրում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել beIN SPORTS ալիքում, որտեղ կկատարի փորձագետի աշխատանք: Հունվարի 19-ին Մոուրինյոն կմեկնաբանի «Արսենալ» - «Չելսի» Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումը։

55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորել է 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականի հուլիսը: