Բելառուսի և Հայաստանի միջև որևէ խնդիր չկա` ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ոլորտում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Կոնյուկ

Չեմ կարծում, թե Բելառուսը որեւէ մեկին նախապատվություն է տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համագործակցություն հաստատելիս Բելառուսը Հայաստանին կամ Ադրբեջանին նախապատվություն է տալիս:

«Մեր նախագահը շատ ուրախ էր, երբ պատերազմն ավարտվեց: Սա նրա դիրքորոշումն է: Նա շատ ուրախ էր, երբ հակամարտությունն ավարտվեց: Դա շատ կարևոր էր բոլոր կողմերի համար»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ այսօր Բելառուսի և Հայաստանի միջև որևէ խնդիր չկա` ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ոլորտում:

Ալեքսանդր Կոնյուկը բացատրել է, որ համագործակցության ընդլայնման համար նույնպես խոչընդոտներ չկան, իսկ առկա արգելքները աստիճանաբար կվերանան:

«Ես մտադիր եմ բոլոր ջանքերը գործադրել՝ երկրների միջև առեւտրաշրջանառությունը մեծացնելու համար: Համոզված եմ, որ արտադրանքի մատակարարման պայմանագրեր կկնքվեն: Ես ինքս եղել եմ մի քանի շատ խոշոր ցանցային ընկերություններում, որոնք հետաքրքրված են բելառուսական արտադրանքի մատակարարման հարցում»,- հավելել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ