Պատերազմը կհիշեն միայն ամեն օր Եռաբլուր գնացող ծնողները, մնացածը հեքիաթ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Դերզյան

ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն ինչ շատ պարզ է.

Նոյեմբերի 9-ից հունիսի 20-ը ժողովրդի դժգոհության ալիքը մարվեց:

Հունիսի 20-ին իրավականորեն լեգիտիմացվեց նոյեմբերի 9-ի գործընթացը:

Սեպտեմբերի 21-ի համերգով քաղաքացիներին վերադարձնելու են բնականոն կյանքի՝ առանց պատերազմական նստվածքի:

Դրան կհետևեն այլ միջոցառումներ: Պատերազմը կհիշեն միայն ամեն օր Եռաբլուր գնացող ծնողները, որոնց աշխարհը մեր առօրյայի հետ կապ չունի: Սխեման շատ պարզ է: Ամեն ինչ իրականացվում է իր ժամանակին: Էջը փակվում է: Մնացածը հեքիաթ Է և ամենօրյա թրենդային թեմաներ»:

--00--ԱԹ