Եղե՛ք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջը տեսանելի լինի. Գեղամ Նազարյանի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

գեղամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21-ի գունագեղ համերգն ու հրավառությունը։

Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր՝ ժամը 17։00-ից, եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի»,-ասել է Գեղամ Նազարյանը:

--00—ԼՄ