Եթե Գորիս-Կապանը չգործի, կլինի տնտեսական ազդեցություն. բոլոր ճանապարհները պետք է աշխատեն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News         

Բոլոր ճանապարհները պետք է լինեն և վերջնականապես գործեն, դա մեր ցանկությունն ու նպատական է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց փոխվարչաետ Մհեր Գրիգորյանը։

«Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք, կբալանսավորվի իրավիճակը»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով եռակողմ հանձնաժողովին՝ Գրիգորյանն ասաց, որ  վերջին հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, ավելի տեսանելի են երկաթգի մասով լուծումները։

Հարցին, թե ինչպես կմեկնեբանի Զախարովայի՝ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը, Գրիգորյանն ասաց․ 

«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»։

 --00—ՄՀ