Լոնդոնի դատարանը արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնիացրել Է 90 տարով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News        

արքայազն

Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը, որպեսզի պաշտպանի նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այդ ողջ ժամանակահատվածում ծրարը գտնվելու է Լոնդոնի Բարձրագույն դատարանի ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում, որտեղ պահվում է թագավորական ընտանիքի մահացած անդամների և Եղիսաբեթ Երկրորդի մահացած մերձավորների ևս 30 կտակ: Ձևավորված ավանդույթը ենթադրում է՝ թագավորական կտակը կարող է կնքված մնալ երկար տասնամյակներ:

Այն կարող է օգնել գաղտնի պահել կառավարող միապետի ու նրա շրջապատի անձնական կյանքի առանձին ասպեկտներ: Բացառություն է արվել միայն մեկ անգամ: 1997 թվականին բացել են արքայադուստր Դիանայի կտակը, որի համաձայն, նա ունեցվածքը թողել էր որդիներին՝ Ուիլյամին և Հարրիին։

 --00—ՄՀ