«Ռուսաստան կվերադարձնենք երկխոսությամբ»․ Լավրովը՝ Ադրբեջանում բանտարկված հայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Ռուսաստանի ԱԳ նախարար Սեյգեյ Լավրովի ասուլիսի ժամանակ  անդրադարձել է Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը հարցին․ նրան արդեն 2 տարի է՝ Ադրբեջանում են պահում։

ի պատասխան Լավրովը տեղզեկացրել է, որ Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների ու քննարկումների ընթացքում ռուսական կողմը  մշտապես անդրադառնում է քաղաքացիների ու հատկապես Ուելդանով-Գալուստյանի հարցին։

«Հուսով եմ, որ մենք երկխոսության միջոցով, իրավական նորմերի վրա հիմնվող որոշումների միջոցով կկարողանանք հասնել բոլորին ձեռնտու արդյունքի և այդ քաղաքացուն վերադարձնել Ռուսաստան», - ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Ուելդանով-Գալուստյանը գործնական առաջարկ ստանալուց հետո Բաքու մեկնելուց առաջ փոխել էր հայկական ազգանունը՝ ադրբեջանական կողմի հետ խնդիրներ չունենալու համար, սակայն Ադրբեջան հասնելուն պես օդանավակայանում նրան ձերբակալել էին, առաջադրել էին կեղծ մեղադրանք, դատապարտել ու մինչև հիմա պահում են բանտում։