Զարուհի Փոստանջյանը միջնորդեց ստորագրությամբ ազատ արձակել Արմեն Բիլյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

«Սասնա ծռեր» խմբի 10 տաս անդամների գործով դատական նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը ստորագրությամբ փոխելու միջնորդություն է ներկայացրել:

Գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը ևս իր դիրքորոշումն է հայտնել Բիլյանի ազատ արձակման վերաբերյալ՝ հայտարարելով, որ նա հանցանք չի գործել։

«Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայազգի մասին մտահոգ քաղաքացի կատարել է իր սրբազան պարտքը», -ասել է Պավել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի, նա չի եղել ոստիկանին կրակողը:

Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրել է, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի. «Արմեն Բիլյանը փախնող և հայրենիքը լքող տղա չի»:

Տուժողի իրավահաջորդներն միջնորդությանը դեմ են: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը` Հասմիկ Ոսկանյանը, ասել էր. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չէ՝ վնասվածքը եղել է ի՞ր կողմից, թե՞՝ մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է՝ ինչպե՞ս է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդության դեմ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։