ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանումը ավելացել է 19, առևտրի ծավալը՝ 12 տոկոսով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News

ԵԱՏՄ

2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի առևտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճելով  12 տոկոսով։ Այս մասին Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման  գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակալիևը։

Նա հավելեց, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 19 տոկոսով։

Ըստ պաշտոնյայի՝ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին թույլ է տվել ստեղծել լրացուցիչ միջավայր, որը նպաստավոր է առևտրի զարգացման համար։ Վերջին տարիների վիճակագրությունը հաստատում է դա։

--00—ՄՀ