Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի արտգործնախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի չորրորդ հանդիպումն է: Նրանց վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին՝ Միլանում:

Մնացականյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։ Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում։

Thumbnail