Թուրքական կազմակերպության նախաձեռնությունն Արցախի օկուպացված տարածքներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակական

Թուրքիան շարունակում է Ադրբեջանին աջակցել ոչ միայն ռազմական և քաղաքական հարթակում, այլև փորձում է մեծացնել իր դերը ադրբեջանական հասարակության շրջանում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ուսումնական տարվան ընդառաջ թուրքական «Կարմիր մահիկ»  կազմակերպությունը 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Վարանդա (Ֆիզուլի), Ակնա (Աղդամ), և Թարթառի շրջանների 9 դպրոցներին գրենական պիտույքներ  և հագուստ է տրամադրել: Ակցիային մասնակցել են մի շարք թուրք բարերարներ: 

«Կարմիր մահիկ»  կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ Էրջան Թանը հայտնել է, որ Ադրբեջանում ուսումնական տարին սկսվելու է սեպտեմբերի 22-ից:

--00--ԿԿ