«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է «Բոռա» ռեստորանի հետնամասում դանակահարված 67-ամյա տղամարդը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակական

Սեպտեմբերի 15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է 67-ամյա Արամայիս Բադալյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի  25-ին  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  «Բոռա» ռեստորանային համալիրի  հետնամասում Երևանի բնակիչ,  41-ամյա Արման Եղիազարյանի կողմից դանակահարվելու հետևանքով:

Այդ օրը հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևանի բնակիչներ, 23-ամյա Էրիկ Սիմոնյանն ու 26-ամյա Տիգրան Գրիգորյանը:

--00--ԿԿ

Տեսանյութեր