Ժողովրդի գլխին նոր բան են բերելու, պատրաստում են՝ օգտագործելով ադրբեջանական անուններ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Սյունիքում ճգնաժամ է, բայց ունենք խնդիրը լուծելու անզոր իշխանություն: Մինչև հիմա իշխանությունը միայն խոսել է, որ ադրբեջանական զորքերը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում են տեղակայվել Հայաստանին ճնշելու համար, բայց ո՞նց պետք է խնդիրը լուծեն, որևէ որոշում չունեն»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ընդդիմությունը պահանջել էր Ազգային ժողովում ԱԱԾ-ի տնօրենի հետ հանդիպում, բայց այն դեռևս չի կայացել, պաշտոնական հայտարարություն կա, որ ամեն ինչ կանեն, որ հանդիպումը շուտ լինի, սակայն շատ հույսեր ունենալ պետք չէ, քանի որ իշխանությունը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը, և ցավալիորեն դա իրենց մոտ լավ է ստացվում»,- նշեց նա:

Անդրադառնալով այն թեմային, որ իշխանությունն օգտագործում է Գորիս-Կապան ճանապարհահատվածների ադրբեջանական տեղանուններ՝ Վարդանյանը նշեց. «Ադրբեջանական անուններ օգտագործելով պատրաստում են նրան, ինչ բերելու են ժողովրդի գլխին: Հայաստանը ղեկավարում է ամոթալի պարտություն կրած թիմը, և նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթ ստորագրած մարդը ինչպե՞ս կարող է իրեն պարտադրված որևէ բանին «ոչ» ասել»: 

Մանրամասները՝ տեսանյութում։