Նիկոլն իր «կռուտիտներով» նոր կապիտուլիացիայի է պատրաստում ժողովրդին․ Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Նիկոլն իր «կռուտիտներով» նախապատրաստում է ժողովրդին, որ աչքն ու ականջն արդեն սովոր լինեն, հետո ժողովուրդն ասի՝ դե լավ, ինչ կա՝ կա արդեն, կարևորը պատերազմ չլինի, ու խելոք համակերպվի»,- անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած վերջին մի քանի աղմկահարույց հայտարարություններին՝ 24TV-ի եթերում ասաց ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

«Կապիտուլիացիան շարունակվում է, բայց նաև արձանագրենք, որ եթե նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը կապիտուլիացիան ստորագրեց առանց ժողովրդին տեղյակ պահելու, ապա այս կապիտուլիացիայի համար պատասխանատու է նաև հայ ժողովրդի մի մասը, որի օգնությամբ ընտրությունների արդյունքով Նիկոլը ստացավ այդ մանդատը, և նա անընդհատ այդպիսի կապիտուլիացիաներ ստորագրելու է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Խոսելով 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքներից՝ Բադասյանը նշեց, որ այնտեղ հավաքվածները լուծում են անձնական հարցեր, նրանցից ավելին սպասել, քան իրար փնովելն ու իրար ատելն է, չի կարելի։

«Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դա հաշվարկել էր»,-շեշտեց Բադասյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող, ինչպես նաև քաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: