Վաղն ամեն մեքենայից գլխատուրք են գանձելու, հաջորդ օրը հավեսի համար «պլեն» են վերցնելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են հայկական քաղաքացիական ավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերում են Արցախի դրոշը։

Ու սա դեռ սկիզբն է։

Վաղը քաղաքացիական ամեն մեքենայից գլխատուրք են գանձելու, իսկ դրա հաջորդ օրը՝ հավեսի համար «պլեն» են վերցնելու։

Ամեն ինչ օրինաչափ է ու արդար»։

--00--ԱԹ

Տեսանյութեր