Մեր տան մեջ մեքենայից քերում են Արցախի դրոշը, զուգահեռ իրականության մեջ՝ պատրաստվում տոնի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անշրջելի խաղաղասերի հրավերով «սովետական Հայաստանի» սահմանին տեղակայված ադրբեջանցի զինվորների սանձարձակությունն արդեն հատում է թույլատրելի բոլոր սահմանները:

Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն, մեր մեքենաների վրայից զինվորական դանակով քերում են Արցախի պետական դրոշը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ «հպարտ ժողովուրդը» անհամբեր սպասում և պատրաստվում է գունագեղ տոնակատարություններին:

Հ.Գ. Եթե Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի»:

--00--ԱԹ