ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 59 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 50, դեղատներ՝ 2, գրասենյակային տարածքներ՝ 7: Արձանագրվել է 1 խախտում։

--0--ԿԿ