Փաշինյանը վրացի գործընկերոջ միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Փաշինյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստեղծվել: Նա նշել է, թե Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը:

«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան կկարողանա հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ «Զանգեզուրի միջանցքի բացման միջոցով կչեզոքացվեն նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խնդիրները»:

--00--ԱԹ