Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գազ

Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում հստակություն դեռ չկա, բայց Ռուսաստանից հետ բանակցությունները շարունակվում են, այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Բանակցությունները շարունակվում են, սահմանին գազի գնի վերաբերյալ ոչինչ հնարավոր չէ ասել, բայց սակագնի ձևավորման հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա», - ասել է Մհեր Գրիգորյանը լրագրողներին։

Ըստ պաշտոնյայի՝ հումքային շուկաներում իրավիճակից երևում է, որ գազի սակագնի հարցն արդիական է և բանակցությունների առիթ է ստեղծում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 1 000 խմ-ի դիմաց 165 դոլար է։ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ գազի սակագինը վերանայելու, այն իջեցնելու խնդրանքով։

--00—ԼՄ