Երևանում 26-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա՝ էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 00։10-ի սահմանում, Երևանի բնակիչը՝ 26-ամյա Եվգենյա Ախոյանը, իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, ապա՝ էլեկտրասյանը։ 

Վթարի հետևանքով Ե. Ախոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

--00—ԼՄ