Ղարաբաղյան հակամարտությունը լուծելի է Երևանի և Բաքվի բարի կամքի դեպքում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Մոսկվան հույս ունի, որ կկարողանա աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անցյալ տարի Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, այս պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համանախագահների աշխատանքին մեր ավանդը սահմանափակվեց ճանաչողական շփումներով», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը և տեղեկացրել, որ այս շաբաթ սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ։ 

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացածի բնույթ է ձեռք բերել, բայց որը միանգամայն լուծելի է Երևանի ու Բաքվի բարի կամքի առկայությամբ և միջազգային հանրության աջակցությամբ, այդ թվում՝ ի դեմս համանախագահների», -ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Բաքվից հնչած հայտարարությունները հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին արժանի են ամեն տեսակի աջակցության։

«Հույս ունենք, որ հայ բարեկամները ևս փոխադարձությամբ կպատասխանեն»: