Հունվարի 17-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, հունվարի 18-19-ին՝ 8-10

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 16-ին, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն։