Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը վերանշանակվեցին փոխվարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագրեր, որով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետների պաշտոններում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում։

Հրամանագրերում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»։