Անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում ԶՈՒ ստորաբաժանումները քայլերթ կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ուժային կառույցների թվում քայլերթ կիրականացնեն նաև զինված ուժերի ստորաբաժանումները: 

Մասնավորապես, ժամը 12:00-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14:00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, ժամը 14:30-ից՝ Մաշտոցի պողոտայում: 

Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

--00—ԼՄ