Կանանց գաղութ. պետական դավաճանության համար կալանավորված Կարինեն 5 տարի է՝ բանտում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

52-ամյա Կարինեն, որը 2017թ-ից գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, դատապարտվել է պետական դավաճանություն կատարելու համար։ Ըստ քրեական գործի՝ նա մոտ 1․500 դոլարի դիմաց առաջարկ է ստացել՝  համոզել որդուն՝ ԶՈՒ սպա Տիգրան Աշոտի Կարապետյանին, որպեսզի վերջինս «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով կապ հաստատի ոմն Արմանի հետ և կատարի որոշակի «խնդրանքներ», փոխանցի նրան հետաքրքրող տվյալներ։ 

Ինքը՝ Կարինեն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մանրամասները՝ տեսանյութում։