ՊԵԿ-ը 128 աշխատակցի ազատել է աշխատանքից․ որոշ դեպքերում ընտրվել է լավի ու լավագույնի միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Պետական եկամուտների կոմիտեում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակիցի կարողությունները», - ասել է Անանյանը, ախա տեղեկացրել, որ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։

«Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի լավագույնի միջև», - ասել է Անանյանը։