«Գունագեղ» սցենարը փոխել են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

տոն

«Հրապարակ»-ը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր  մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղեւորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։

Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, և այսօր ներկայացվելու է ավելի զուսպ և դասական միջոցառում»։

--00--ԱԹ