Արտաշատում՝ արագ սննդի կետում, հավի մսի շաուրմայից 10 հոգի հոսպիտալացվել է, մեկը քննիչ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխված քաղաքացիների ինքնությունը: Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ 

Հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Հայկ Սարգսյանը, 16-ամյա Է. Բ.-ն, 18-ամյա Սամվել Շաբոյանը, 25-ամյա Գոռ Ժամկոչյանը, 34-ամյա Նարեկ Բադալյանը, 26-ամյա Գրիշա Հովհաննիսյանը, 32-ամյա Արսեն Հարությունյանը, 34-ամյա Անատոլի Մաքսիմովը, 28-ամյա Արարատ Հովհաննիսյանը, 23-ամյա Գրիգոր Բեկլարյանը:

Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/5 հասցեում գործող «Ագա Ֆուդ Կորտ» սննդի կետից հավի մսից պատրաստված շաուրմա ուտելու հետևանքով:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխվածներից մեկն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: