Հայաստանում կորոնավիրուսի 494 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 19 մարդ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է:

--00—ՄՀ

Տեսանյութեր