ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար 1991 թվականի Անկախության հանրաքվեից ու գրառում արել․
«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է (21.09.2010թ)»:
Լուսանկարում՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է Անկախության հանրաքվեին (21.09.1991թ):
--00—ԼՄ