Ինձ համար անկախությունն անսակարկելի է․ Լևոն Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

լևոն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար 1991 թվականի Անկախության հանրաքվեից ու գրառում արել․

«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է (21.09.2010թ)»:

Լուսանկարում՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է Անկախության հանրաքվեին (21.09.1991թ):

--00—ԼՄ